Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անունով կեղծ էջ է բացվել և հայտարարություն դրվել, որը տարածվում է հայկական լրատվական կայքերով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Խնդրում եմ չտարածել վտանգավոր ապատեղեկատվություն և ստուգել ինֆորմացիան տեղադրելուց առաջ»,- գրել է Մովսիսյանը: