• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:2724 Սեպ, 2020

Վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները. Երիցյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են հրավիրվել:

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ համավարակն ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ է արել, և բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, ֆինանսական խնդիրների առջև կանգնել:   

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իրավիճակը շտկելու առաջարկներ ունի, որից մեկն էլ համաներման համակարգի ներդրումն է: Աբովյանն ընդգծեց, որ եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված  քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, որոնք կառնչվեն վարկային պարտավորություններին:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր ելույթում շեշտեց, որ կարևոր է, որ այսօրվա քննարկումը կառուցվի փաստերի և դրանց վերլուծության հիման վրա արված եզրակացությունների և ոչ թե զգացմունքային և միակողմանի ենթադրությունների վրա: 

«Խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ  բանկերի ու ֆինանսական այլ շահառուների, այդ թվում՝ ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թիվը: Ինչպես ամբողջ աշխարհում, մենք էլ այն չափում ենք խնդրահարույց կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: Համավարակից հետո ավելացել է ընդամենը մեկ տոկոսային կետով, և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իրենց պարտավորությունները և դա վերցրել է որոշակի նպատակից ելնելով՝ էապես բարելավել իրենց բարեկեցությունը»,- ասաց Երիցյանը:

Նա նշեց, որ մասսայական վարկային արձակուրդի դեպքում պետք է կողմնորոշվել, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, որը, նրա խոսքով, հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների:

«Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում, այսինքն՝ այդ մարդիկ ունեն ոչ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում: Իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել, թե ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը, չհաշված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը, ինչը կարող է տանելի չլինել»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Երիցյանը նշեց, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ, ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները։

«Բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, և մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ հօգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում՝ երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնեն բանկերի մեծ մասի սնանկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու»,- ասաց Երիցյանը:

Նա նշեց, որ ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, ով վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, ընթացիկ ծախսերը կրճատելու կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, պնդելու է, որ վարկը բեռ է, և ինքը ճկում է դրա տակ: Սակայն այդ նույն քաղաքացուն եթե հարցնեին վարկ ստանալու պահին, ապա, Երիցյանի խոսքով, բոլորը կասեին, որ վարկը բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել իրենց այդ պահի խնդիրը:

«Մենք միաժամանակ չպետք է մոռանանք հարցնել այն վարկառուներին, ովքեր լավ պատմություն ունենալով, արդեն իսկ օգտվում են վարկային քարտերի օգտագործման դեպքում մինչև 50 օր արտոնյալ 0 տոկոսով վարկային գծերից, կարողանում են ժամանակավոր լուծել իրենց եկամուտների անկման կամ հետաձգման հարցերը, հիփոթեքային վարկավորման միջոցով կարողանում են լուծել իրենց բնակարանի հարցերը, կամ ՓՄՁ-ները՝ իրենց բիզնեսի աճի հարցերը: Եվ, ինչպես նշեցի ու կրկնեմ, որ այդպիսի վարկառուների քանակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդրահարույց վարկառուների քանակը»,- ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ պայմանագրի ազատության դրույթը գործում է բոլոր կողմերի համար, իհարկե, սպառողների շահերի պաշտպանության՝ իրենց կողմից սահմանված խստագույն պահանջները հաշվի առնելով:

«Եթե այդ պահանջները կատարված են, ապա Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային բանկն ինքնուրույն բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Զուգահեռ անցկացնելով այլ ձեռնարկատիրական գործունեության հետ՝ կարելի է ասել, որ նույն կերպ կարող ենք պահանջել, որ մթերային խանութները ճգնաժամի պայմաններում իրենց հաճախորդներին սպասարկեն պարտքով կամ կոմունալ ծառայություններ տրամադրող կազմակերպությունները սպասարկեն անվճար: Թվեր հնչեցին, մի քանի երկրների փորձը բերվեց. ՀՀ-ում վարկառուների աջակցության ծրագրերը՝ COVID-19-ի համավարակի դեպքից ի վեր, նույնպես տպավորիչ են: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի  ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17 հազար իրավաբանական անձինք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորումներից է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում,` սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության բացառիկ դեպքերից է, երբ բիզնեսը աջակցել է հասարակությանը՝ առանց պետության կողմից լրացուցիչ օժանդակություն ստանալու»,- ասաց Երիցյանը:

Նա ընդգծեց, որ երբ տեսնում են պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տևել: Հավաստիացրեց, որ կան  լուրջ վերլուծական կարողություններ, որ եթե Կենտրոնական բանկի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, որոնցից երեքին արդեն իսկ նշանակել է Ազգային ժողովը, գնահատեր, որ որևէ կերպ խաթարվել է այդ հավասարակշռությունը,  երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշտպանելու համար:

«Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների սահմանափակումներին և քննարկվող մարդկանց վարկային բեռի խնդրին, այստեղ կարևոր է հասկանալ, թե ի՛նչ կարող ենք անել, և ինչի՛ց պետք է զերծ մնալ: Մասնավորապես՝ պետք է տարանջատենք բանկերի կողմից տրված վարկերը վարկային որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերից, որոնց տեսակարար կշիռը շատ փոքր է ընդհանուր վարկավորման մեջ. թվերը հնչեցին: Վերջիններս վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամտի կայուն ու վստահելի աղբյուր և չեն կարող համարվել լոմբարդային վարկեր, որովհետև լոմբարդային վարկը հենց գրավով վարկն է: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում»,- ասաց նա:

Անդրադառնալով տոկոսադրույքի սահմանափակումներին՝ Երիցյանը նշեց, որ այն խեղաթյուրում է շուկան և կարող է հանգեցնել հետևյալ երկու տարբերակներից միայն մեկի: «Առաջին՝ որ ֆինանսական հաստատությունները կդադարեցնեն վարկավորումը՝ կլինեն խուսափողական, քանի որ վարկի տոկոսադրույքն այլևս համարժեք չի լինի վարկային ռիսկին, այսինքն՝ չի ծածկի կորուստները, այդ վարկի գինը: Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ այլևս չեն կարողանա անհրաժեշտության դեպքում ստանալ վարկային միջոցներ: Եվ երկրորդ՝ որ ֆինանսական կազմակերպությունները կսկսեն թերագնահատել ռիսկը՝ կարծելով, որ այն ցածր է, և մտնեն ավելի ռիսկային դաշտ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ: Այս երկու դեպքում էլ վարկավորման աճի կտրուկ նվազում կարող ենք տեսնել: Կան նաև հետազոտություններ, որ տոկոսադրույքի սահմանափակումը ավելացնում է մարդկանց վարկային բեռը, քանի որ մարդիկ ցածր տոկոսադրույքի պարագայում էլ ավելի շատ են վարկ վերցնում: Այնպես որ, կարծում ենք՝ նման վարչական սահմանափակումները կարող են միայն խեղաթյուրումներ առաջացնել»,- ասաց նա:

Երիցյանն ընդգծեց, որ փոխարենն իրենք առաջարկում են պատասխանատու վարկավորման հայեցակարգը, որի հարցով տևական քննարկումներ են ունեցել Ազգային ժողովում՝ տարբեր շահառուների մասնակցությամբ: Արդյունքում արվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն մյուս տարվա սկզբին և կխստացնեն վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար վարկային պատմություն և եկամտի աղբյուր՝ վարկերը սպասարկելու համար:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ46
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԲՀԿ խմբակցությունը վիրավորվել է ԿԳՄՍ նախարարի հայտարարությունից և բոյկոտում է ԱԺ նիստը 18:1216 Սեպ, 2020 ԲՀԿ խմբակցությունը վիրավորվել է ԿԳՄՍ նախարարի հայտարարությունից և բոյկոտում է ԱԺ նիստը Քաղաքականություն
  • ԲՀԿ-ին առնչվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ. դատախազություն 19:0614 Սեպ, 2020 ԲՀԿ-ին առնչվող քրեական գործն ուղարկվել է ԱԱԾ. դատախազություն Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026
  • Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն» 12:4317 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3217 Սեպ, 2026
  • Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը 12:2017 Սեպ, 2026
  • Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր 12:1917 Սեպ, 2026
  • Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 12:1317 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը 12:0617 Սեպ, 2026
  • Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան 12:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Սեպ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները 11:5717 Սեպ, 2026
  • Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին 11:5117 Սեպ, 2026
  • Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան 11:3717 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին 11:3617 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3317 Սեպ, 2026
  • Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ 11:2817 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին 11:2617 Սեպ, 2026
  • Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր 11:2017 Սեպ, 2026
  • Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան 11:1517 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 11:1217 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0017 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են տեղի ունեցել 10:5817 Սեպ, 2026
  • Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան 10:4317 Սեպ, 2026
  • Մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ․ վարչապետ 10:1817 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ. վարչապետ 10:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0017 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015