Երկրագնդի ամենահարուստ բնակչության մեկ տոկոսը՝ ավելի քան 60 միլիոն մարդ, մոլորակը երկու անգամ ավելի է աղտոտում մարդկության ամենաաղքատ կեսից՝ ավելի քան երեք միլիարդ բնակչից: Նման զեկույց է պատրաստել Oxfam ոչ կառավարական կազմակերպությունը, որը հայտնի է աղքատության խնդիրների ուսումնասիրությամբ:
Փորձագետները ներկայացրել են քառորդ դարի տվյալներ, որոնց համաձայն՝ 1990-ից հետո մոլորակի աղտոտման մակարդակը կտրուկ աճել է, իսկ ածխածնի արտանետումների ծավալն ավելացել է 60 տոկոսով:
Ամենահարուստ երկրների տասը տոկոսը պատասխանատու է մոլորակի ամբողջ աղտոտվածության ավելի քան 50 տոկոսի համար: Մինչդեռ մարդկության ամենաաղքատ կեսն արտանետում է ջերմոցային գազերի միայն 7 տոկոսը:
Շատ պետություններ հայտարարել են, որ 2030 թ. ջերմաստիճանը պետք է բարձրանա 1,5° C-ից ոչ ավելի, իսկ այդ նպատակին հասնելու համար, ըստ Oxfam-ի, հարուստ երկրները ստիպված կլինեն տասնապատիկ նվազեցնել արտադրական աղտոտվածությունը: