Ինդոնեզիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մահապատժի դատապարտված սինգապուրցի Կայի Չանգպանը փախել է բանտից իր փորած թունելով՝ հայտնում է Reuters-ը:
37-ամյա Չանգպանը Ջակարտայի բանտում էր 2017 թվականից: Վեց ամիս առաջ նա խոհանոցից գողացված գործիքով իր խցում գաղտնի սկսել է թունել փորել, որտեղից էլ իրականացրել է փախուստը: Այդ օրը չինացին սպասել է պահակախմբի փոփոխությանը, թունելով մտել կոյուղի և խողովակներով սողալով հասել ելքին: Բանտարկյալին առայժ չեն հայտնաբերել:
Ի դեպ, սա Չանգպանի երկրորդ փախուստն է: Երեք տարի առաջ նա փախել էր Ջակարտայի մեկուսարանից լոգարանի պատի իր իսկ փորած անցքի միջով:
Ինդոնեզիայի ոստիկանությունը Չանգպանին ներառել է ամենաորոնվող հանցագործների ցուցակում: