Թուրքիայի իշխանությունների կողմից կառավարության՝ երկրի ներսում և դրսում գտնվող ընդդիմախոսների առևանգումների թիվն աճել է: Վտարանդիներին տեղափոխում են թաքստոցներ, որտեղ էլ կտտանքների են ենթարկում: Այս մասին գրում է Turkey Tribunal-ը:
Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ավելի է վատացել 2016-ին երկրում իշխանափոխության նպատակով իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այս երկրում իրականացվել են կամայական ձերբակալություններ, կառավարությունում պաշտոնանկություններ, ինչպես նաև՝ մարդկանց անհետացումներ:
Պարբերականը գրում է, որ թեպետ Թուրքիայի իշխանությունները հերքում են կառավարության ներգրավվածությունն առևանգումներին, բազմաթիվ են վկայություններն ու ապացույցները, որ առևանգումներն ու անհետացումները կազմակերպել է Թուրքիայի ազգային հետախուզությունը: