• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
11:2418 Սեպ, 2020

Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկը իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են:

Հանրային քննարկումների դաշտում սա, իհարկե հասկանալի և ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետև «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը և ի վերջո՝ նաև երկիրը, որովհետև որևէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ և ամենուր կարող են լինել և անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով և փաստարկումներով:

Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված և իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատմության և գաղափարաբանության համատեքստում:

«Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:

Ընդ որում՝ «ճիշտ» և «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից և ընկալումներից:

«Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ, որովհետև այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում դրանով:

Այդ հետևողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծել էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:

Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես, ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, որոնք սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում, ու պարտվել:

Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետև կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը:

Եվ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Որպեսզի ընթերցողին հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալների համառոտ պատմությունը:

2014 թվական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ և վճռականորեն որոշեց չմասնակցել դրան և արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն և այլն և այսպես շարունակ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:

2015 թվական, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե - Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018 թվականի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:

2016 թվական, ՊՊԾ գնդի գրավում – ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որևէ քաղաքական նպատակի համար, առավելևս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել սպանելը՝ ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետև մի միջավայրում և մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն և այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին և բոլորը գնացին տուն:

2017 թվական, խորհրդարանական ընտրություններ – ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց ետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից և արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում: Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:

2018 թվական, Հայաստան – Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Շատերը նույնիսկ պայմանավորվել և պլանավորել են իրենց առաջիկա 10-15 տարվա կյանքը: ՔՊ-ն հայտարարում է հեղափոխություն և մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրա, մյուս մասը մեղադրում են ծախված լինելու մեջ, պնդելով, թե ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ժողովրդավարության շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձևեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով ևս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:

Այս ամենը գրում եմ ոչ ամենևին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրո պայմաններում ձևավորված հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է: Հեղափոխությունը յուրաքանչյուրը ընկալել է իր կերպ, բայց հեղափոխության բովանդակությունը ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ և ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության:

ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետր դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետև որևէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եվ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից:

Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:

Հ.Գ. Տեքստը պատրաստել եմ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս հիման վրա: Եթե տեքստային լրատվամիջոցները կհրապարակեն, խնդրում եմ վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»:

 

Դիտումների քանակ278
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015