ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում մեկնարկել է թուրքական ու հունական ռազմական պատվիրակությունների հանդիպման չորրորդ փուլը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Բանակցությունների օրակարգում Միջերկրական ծովի արևելքում արտակարգ դեպքերի ռիսկերը նվազեցնելուն միտված միջոցառումների քննարկումն է: Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
Բրյուսելում թուրք-հունական պատվիրակության հանդիպումը ծրագրված էր անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումից հետո:
Տեխնիկական հարցերի քննարկման նպատակով ծրագրված առաջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին: