Սպիտակ տանը Իսրայելի և արաբական երկու պետության՝ Բահրեյնի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների կարգավորման պայմանագրերը բողոքի ալիք են առաջացրել Պաղեստինում: Ինքնավարության բնակիչները դա համարում են իրենց հանդեպ դավաճանության ևս մեկ քայլ՝ տեղեկացնում է Reuters-ը:
Խաղաղ ցույցերը գիշերը վերածվել են ագրեսիվ գործողությունների: Իսրայելի զինված ուժերից հայտնել են, որ Գազայի հատվածից 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Վաղ առավոտյան իսրայելական բանակը պատասխանել է հարձակումներին, թիրախում են եղել ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտները: