Հունաստանի իշխանությունները հայտարարել են հրկիզման մեջ կասկածվող վեց փախստականի ձերբակալության մասին, որոնք ամբողջովին այրեցին Լեսբոս կղզում գտնվող միգրանտների Մորիա ճամբարը: Բոլոր ձերբակալվածները Աֆղանստանից են, նրանցից երկուսն անչափահաս է: Այժմ նրանք հարցաքննվում են:
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելն այցելել է Լեսբոսում փախստականների նոր ճամբարի շինհրապարակ և վստահեցրել, որ Եվրամիությունը մեծ համերաշխություն կցուցաբերի Հունաստանին միգրանտների խնդրի լուծման հարցում: