Հրդեհ է բռնկվել Հունաստանի Լեսբոս կղզում գործող Մորիա փախստականների ճամբարում, որտեղ ապաստանում է 13 հազար փախստական: Ըստ տեղեկությունների՝ հրդեհի օջախներ են եղել ինչպես ճամբարի ներսում, այնպես էլ նրա տարածքից դուրս: Տուժածների մասին տեղեկություններ չկան՝ հայտնում է Euronews-ը:
Ճամբարը սկզբում նախատեսված է եղել 2 հազար մարդու համար, սակայն փախստականների մեծ հոսքի պատճառով մի քանի տարում նրանց թիվը հասել է 13 հազարի: Ոչ կառավարական կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են Հունաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը այնտեղ առկա աննորմալ պայմանների մասին:
Կղզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որոնում են 35 միգրանտի, որոնց կորոնավիրուսի պատճառով առանձնացրել էին: Վարակի տարածումը կանխելու համար դադարեցվել է հաղորդակցությունը Լեսբոսի հետ տրանսպորտի բոլոր միջոցներով: