Անտառային հրդեհները պատել են Բրազիլիայում գտնվող աշխարհի ամենամեծ արևադարձային խոնավ տարածքը՝ Պանտանալը, հազարավոր տարբեր տեսակի բույսերի և կենդանիների բնակատեղին՝ գրում է «Ինտերֆաքսը»:
Իրավիճակը բարդացնում են վերջին 47 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած ամենաուժեղ երաշտը, ուժեղ քամիներն ու 40 աստիճանի շոգը: Հրշեջները, զինվորականները և կամավորները փորձում են փրկել կենդանիներին՝ նախքան կրակը կհասնի նրանց:
Բրազիլիայի բնապահպաններն ու էնտուզիաստները գալիս են Պանտանալ՝ կենդանիներին ինչ-որ կերպ օգնելու համար:
Ամազոնի և Պանտանալի հրդեհների ծխի ամպն արդեն ձգվել է երեք հազար կիլոմետր: Օդային հոսանքներն այդ ծուխը հասցրել են Բրազիլիայի հարավ և նույնիսկ մասամբ անցկացրել Սան Պաուլու նահանգի տարածք: