Վանի նահանգում հնագետները հայտնաբերել են Ուրարտուի թագավորության թագուհու գերեզմանը: Այս մասին հայտնել է Daily Sabah պարբերականը:
Պեղումներ կատարած մասնագետները նման եզրակացության են եկել այն փաստից ելնելով, որ գերեզմանոցում թագուհու հետ թաղվել են նաև արքայական ընտանիքի ներկայացուցչի մեծ թվով թանկարժեք զարդերը:
Պարբերականը նշում է, որ Ուրարտուի ծաղկման ժամանակահատվածում թագավորության տնօրինության տակ են եղել բազմաթիվ տարածքներ:
Ուրարտական թագավորության թագուհին երիտասարդ է մահացել: Նա եղել է 20-25 տարեկան: Նրա թևերին թևնոցներ են եղել, իսկ ձախ ձեռքի մատին պահպանվել է բրոնզե մեծ մատանին: Բացի այդ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ թանկարժեք քարերով վզնոցներ ու այլ զարդեր: