Հորդանանում՝ մայրաքաղաք Ամմանի մոտ, ուժեղ պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել երկրի զինված ուժերին պատկանող պահեստում, որտեղ պահվող ժամկետանց զինամթերքը գտնվում էր ոչնչացման փուլում:
Պատճառը կարող է լինել կարճ միացումը: Սա թագավորության տեղեկատվության նախարարության տվյալներն են, որոնք ներկայացնում է Petra գործակալությունը: Նշվել է, որ զոհեր չեն եղել, պայթյունը տեղի է ունեցել քաղաքից դուրս գտնվող ամայի տարածքում: