Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել՝ հաղորդում է Sputnik Georgia-ն:
Նախնական տեղեկություններով՝ գազի բալոն է պայթել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի հարևանությամբ գտնվող Deja Vu ակումբի շենքում, որտեղ տեղի էին ունենում վերանորոգման աշխատանքներ: Երբ շտապօգնության խումբը ժամանել է դեպքի վայր, վիրավորներից մեկն արդեն մահացած է եղել:
Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատներն ու պարեկային ոստիկանությունը: Առայժմ հայտնի չէ պայթյունի պատճառը: