Բրյուսելը Լոնդոնին սպառնացել է տուգանքներով, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը չհրաժարվի նախորդ օրը հրապարակված ներքին շուկաների վերաբերյալ օրինագծից, որի մի շարք դրույթներ հակասում են Brexit-ի հունվարյան համաձայնագրին: Բրյուսելում ասում են, որ Լոնդոնը չարաշահում է գործընկերոջ վստահությունը՝ հաղորդում է Euronews-ը:
Օրինագիծը քննադատվել է նաև երկրի ներսում: Իշխող Պահպանողական կուսակցության մի շարք անդամներ նախազգուշացրել են Միացյալ Թագավորության հեղինակության կորստի մասին՝ որպես երկրի, որը հետեողականորեն պահպանում է միջազգային իրավունքը:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը ավելի վաղ խորհրդարանականներին կոչ էր արել աջակցել փաստաթղթին՝ հանուն «Բրիտանիայի ներքին շուկայի ամբողջականության», կանխել Իռլանդական ծովում սահմանի առաջացումը և չվնասել Բելֆաստի համաձայնագիրը:
ԵՄ-ի հետ գործարքի վիճահարույց կետը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի ամրապնդմանը: Որպես բրիտանական մաքսային տարածքի մաս՝ Բելֆաստը միևնույն ժամանակ պահպանելու է մուտքը Եվրոպական միասնական շուկա և մաքսային գոտի: