Brexit-ի թեմայով թեժ բանակցությունների ֆոնին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդարտության կոչ է արել և Միացյալ Թագավորությանը զգուշացրել, որ «ակումբը լքելու» որոշումը կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների»: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնացել է դուրս գալ ապագա հարաբերությունների թեմայով բանակցություններից, եթե գործարքը չկնքվի մինչև հոկտեմբերի կեսերը:
Թեպետ բրիտանական ապահարզանը որոշվել էր 2020-ի հունվարի 31-ին, այնուամենայնիվ, կողմերը դեռևս պետք է կազմեն հետագա հարաբերությունների աշխատանքային շրջանակը, որը վերաբերում է առևտրի, միգրացիայի, ավիացիայի, անվտանգության և այլ հարցերի: