Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հյուրընկալվել է Բարսելոնի համալսարանում և հանդիպել ռեկտոր Ժուան Էլիաս ի Գարսիայի հետ:
Կողմերը քննարկել են Բարսելոնի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության ծավալման հնարավորությունները: Ռեկտորի տեղեկացմամբ՝ Բարսելոնի համալսարանում այժմ ուսանում են 28 հայ ուսանողներ:
Հանդիպման ավարտին դեսպան Կարմիրշալյանը նաև գրառում է արել համալսարանի պատվո գրքում և ռեկտոր Էլիաս ի Գարսիայի ուղեկցությամբ շրջայց կատարել համալսարանում: