Հունաստանի Լեսբոս կղզում գտնվող փախստականների ամենամեծ ճամբարում կրկին հրդեհ է բռնկվել, ճամբարը նախօրեին գրեթե հիմնահատակ այրվել էր՝ գրում է Euronews-ը:
Հրդեհը բռնկվել է այն վրանների մոտ, որոնք առաջին ուժգին հրդեհից չէին տուժել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայություններ: Արտակարգ դեպքի պատճառով տարհանվել են տասնյակ մարդիկ: Իշխանությունների հավաստմամբ՝ երկու հրդեհներն էլ միտումնավոր են արվել:
Հայտնի է դարձել, որ անօթևան է մնացել առնվազն 3500 մարդ: Ընդհանուր առմամբ, «Մորիա» անունը կրող փախստականների ճամբարն ապաստանում էր 13 հազար մարդու: