Ներկրողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ բողոքելով մաքսատուրքերի փոփոխությունների դեմ: Նրանց խոսքով՝ մաքսատուրքերի փոփոխությունները ծանրացնում են առանց այն էլ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծանր իրավիճակը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Լիլյա Մարդոյանը «Լուրեր»-ի դիտարկմանը ի պատասխան՝ օրենքը նոր չէ, և մաքսատուրքի փոփոխություններն արվել են ավելի վաղ, մեկնաբանել է, թե իրենք միշտ էլ ընդդիմացել են, իշխանություններն էլ փոքր ու միջին ձեռնարկատերերին գնացել են ընդառաջ, ու կարգավորումները չեն գործել:
«Մենք կանգնած ենք սնանկացման եզրին»,- ասաց նա: