Պեկինում բացված ամենամյա World Winter Sports Expo (WWSE) ցուցահանդեսը նվիրված է ձմեռային մարզաձևերի արդյունաբերությանը: Այն գործում է առցանց: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Գլխավոր ցուցադրությունը «Պեկին-2022» կազմկոմիտեինն է։ Այնտեղ ներկայացված է գալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը տեսակապով ասել է, որ տպավորված է Պեկինի նախապատրաստական աշխատանքներով։