Այսօր նախանշված է Թուրքիա-Իրան համագործակցության խորհրդի բարձր մակարդակի հանդիպում տեսակապի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Հանդիպման համանախագահները կլինեն Թուրքիայի ու Իսլամական Հանրապետության ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին:
Երկու երկրների համագործակցության խորհրդի հանդիպման օրակարգում կքննարկվի երկկողմ գործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հարցեր:
Համագործակցության խորհրդի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018-ին: