Ժամանակավորապես կսահմանափակվի Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը՝ այդ մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջը:
«Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16:50-ից մինչև 17:10‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։
Հայցում ենք վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար»,- ասվում է գրառման մեջ: