Կիրակի օրը մեկնարկում են Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի զինված ուժերի ամենամյա հնգօրյա զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից՝ գրում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ամենամյա զորավարժությունների նպատակն է բարելավել Կիպրոսի թուրքական հատվածի և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործակցությունը:
Զինավարժանքներին կմասնակցեն օդային, ցամաքային ու ծովային ուժերը: