ԱՄՆ ՀԴԲ-ն նախազգուշացրել է Չիկագոյի ոստիկանությանը, որ տեղական բանդաները համաձայնության են եկել կրակել ցանկացած ոստիկանի վրա, որը զենք կօգտագործի քաղաքացիների դեմ: Ընդ որում՝ այդ որոշումը համընկնում է քաղաքում հանցագործության աճի հետ, հաղորդում է Fox News-ը:
Ըստ քաղաքային խորհրդի անդամ Էնթոնի Նապոլիտանոյի՝ նման տագնապալի իրադարձությունները հիմնականում պայմանավորված են ոստիկանությանը ֆինանսավորումից զրկելու արշավով: Նրա համոզմամբ՝ իրավիճակը կարող է կարգավորվել, շարքային քաղաքացիների անվտանգությունն էլ հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները դաշնային ուժեր ուղարկի Չիկագո: