Եվրասիական տնտեսական հանձնաժողովն
առաջարկում է մշակել փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգ: Այսինքն` ԵԱՏՄ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կիրականացվի էլեկտրոնային միասնական հարթակում. փաստաթղթաշրջանառությունը կպարզեցվի:
«Դեռ 2018թ. Հայաստանը Պետական Եկամուտների կոմիտեի օրինակով առաջարկել էր հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգ մշակել անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի շրջանակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում, որի հիմքում հետևյալ գաղափարներն են.
Մշակել ԵԱՏՄ միասնական թվային տեղեկատվական-վերլուծական համակարգ
Ստեղծել գործարքի թվային անձնագիր
Բիզնեսին մատուցել անդրսահամանային թվային ծառայություններ
Միասնական սկզբունք, թվային ճկուն լուծումներ, նվազագույն շփում. տեխնոլոգիական դարաշրջանին համահունչ համակարգը նոր մակարդակի կբարձրացնի ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների և բիզնեսի միջև գործակցությունը»,- գրված է հայտարարությունում: