Թուրքիայի Բինգյոլ, Դիարբեքիր և Մուշ նահանգներում մեկնարկել է «Կայծակ» հակաահաբեկչական գործողությունների իններորդ փուլը: Այս մասին տեղեկացրել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից՝ գրում է Anadolu գործակալությունը:
Ռազմական գործողություններն ուղղված են քուրդ աշխարհազորայինների (PKK) և ահաբեկչական բոլոր տարրերի ոչնչացմանը, որոնք ապաստան են գտնում այդ տարածաշրջանում:
Օպերացիային մասնակցում է երկրի անվտանգության ու ոստիկանության 1022 ներկայացուցիչ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մինչև այժմ ոչնչացվել է 38 քուրդ աշխարհազորային: