Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020 թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5%-ով ավելին, քան նախորդ ամիս: Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր:
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում ենէ, որ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու գործելաոճը շարունակվելու դեպքում` իրականացվելու են նաև կրկնակի ստուգումներ: