Քեմալիստական ուղղվածություն ունեցող թուրքական Cumhuriyet թերթը տեղեկացնում է, որ երկրի Բալըքեսիր քաղաքում նոր կառուցված մարզահամալիրն ու լողավազանը կրում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը:
Թերթի հոդվածագրի դիտարկմամբ՝ այդ որոշումը կայացվել է՝ չնայած էրդողանական Թուրքիայում ամեն տեղից փորձում են վերացնել Աթաթուրքի անունը:
Հոդվածագրի ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Աթաթուրքի անունը, բայց համալիրի պատի վրա ոչ թե Թուրքիայի հիմնադրի «Ես սիրում եմ խելացի, ճարպիկ և բարոյական մարզիկներին» ավանդական խոսքերն են, այլ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Սպորտը ո՛չ հաղթելու մոլուցք է, ոչ էլ պարտվելու երկյուղ։ Սպորտը մեկ բառով՝ ինքնավստահություն է» խոսքերը: