30 տարի Չեռնոգորիան ղեկավարած նախագահ Միլո Ջուկանովիչը չի ընդունել ընդդիմության հաղթանակը կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախագահը հայտարարել է, որ պետք է սպասել ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը: Միաժամանակ նա վստահ է, որ իշխող դեմոկրատական կուսակցությունը հաղթել է:
Սակայն «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Կրիվոկապիչն էլ իր հերթին վստահ է ընդդիմության հաղթանակում: Ազգային հեռուստատեսությամբ նա շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին աջակցության և 30 տարվա ռեժիմը տապալելու համար:
Ըստ քվեների նախնական հաշվարկի՝ իշխող սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 34,4 տոկոսը: Կրիվոկապիչի կուսակցությունը՝ 33,4 տոկոս, ևս մեկ ընդդիմադիր կոալիցիա՝ 12,5 տոկոս ձայն: Դիտորդները ենթադրում են, որ միավորման դեպքում ընդդիմությունն առավելություն կստանա 46 տոկոս ձայնով: