Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը ուժի կիրառումն է: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրում է BBC-ն:
Ավելի վաղ Թրամփը ամերիկյան Պորտլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին կոչ էր արել քաղաքում շարունակվող անկարգությունները վերացնելու համար օգտվել ազգային գվարդիայի ծառայությունից:
Բողոքի ցույցերն արդեն երեք ամիս է՝ չեն դադարում Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Պարբերաբար ոստիկանությունը կատարվածը հայտարարում է խռովություն և բերման ենթարկում խռովարարներին:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը կհանդիպեն դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հետ, որը փոխնախագահի թեկնածու է առաջադրել Կամալա Հարիսին: