Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հիվանդացել է COVID-19-ով և ծանր վիճակում է: Այս տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան՝ նշելով, որ քաղաքական գործիչը բարձր ջերմություն ունի, բայց «պայքարում է»՝ հայտնում է BBC-ն:
Ուկրաինայում COVID-19 համաճարակի բռնկման սկբում նա քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության միջոցառումները՝ հայտարարելով, որ պաշտոնական վիճակագրությունը ցույց չի տալիս վարակի տարածման իրական ծավալները և հայրենակիցներին հորդորել է լուրջ վերաբերվել համաճարակին:
Մայիսին, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց Բատկիվշչինայի պատգամավորներից մեկի՝ Օլեգ Մեյդիչի մոտ, ամբողջ խմբակցությունը, ներառյալ Տիմոշենկոն, բացասական արդյունքով թեստեր հանձնեցին COVID-19-ի համար և մեկ շաբաթ անցան կարանտինի: