Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իր արտաքին քաղաքականությունից, կամ երկիրը կհրաժարվի նրանից:
Ըստ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի՝ Ուկրաինայի Նախագահը չի ընտրել ազգային տնտեսական զարգացման և Ուկրաինայի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության վերականգնման ճանապարհը:
Տիմոշենկոն հարց է տալիս, թե ինչպե՞ս են պետական կառավարման բոլոր համակարգերը հանձնվել արտաքին ֆինանսական օղակներին: Ազգային բանկը, Ֆինանսների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, բոլոր առանցքային ղեկավարները, վարչապետը, ուժային կառույցների որոշ պաշտոնյաներ հրամաններ են ստանում Ուկրաինայի սահմաններից դուրս:
Տիմոշենկոյի կարծիքով՝ Ուկրաինան Զելենսկու օգնությամբ հայտնվել է «կիսաստրկական վիճակում»: