Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է Միացյալ Նահանգների նախագահության հանրապետական թեկնածու, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքական գործիչը հավաքել է համագումարի պատվիրակների 1.276 ձայնը, որոնք անհրաժեշտ են առաջադրման համար, չնայած հաստատման գործընթացն ու ձայների հաշվարկը դեռ շարունակվում է:
Քվեարկությունը ձևական է, քանի որ ավելի վաղ Թրամփը մրցակցության բացակայության պատճառով դե ֆակտո շահել էր հանրապետական կուսակցության բոլոր նախնական ընտրությունները և ստացել կուսակցության համագումարի 2.4 հազար ձայնը, բացառությամբ մեկ ձայնի:
Բացի դրանից՝ ներկա փոխնախագահ Մայք Փենսն առաջադրվել է փոխնախագահի թեկնածու: