ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնն ու ևս երեք հոգի ձերբակալվել են, որոնց դեմ առաջադրվել է խարդախության մեղադրանք՝ տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին անվտանգության պատնեշի կառուցման գործընթացի ժամանակ Միացյալ Նահանգների նախկին իշխանավորները խաբել են հարյուր հազարավոր դոնորների, որի հետևանքով հավաքել են 25 մլն դոլար: Այս տեղեկությունները հաղորդել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունից:
Սթիվ Բենոնը ստացել է ավելի քան 1 մլն դոլար, որի մի մասը ծախսել է սեփական կարիքների համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անվտանգության պատնեշի կառուցումը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2016-ի քարոզարշավի առանցքային խոստումներից մեկն էր: