Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում՝ օգոստոսի 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: