Գերմանիայի ոստիկանությունը Բեռլինի մայրուղու վրա երեկ տեղի ունեցած երեք վթարը որակել է արմատական իսլամիստի նպատակային հարձակում: Միջադեպերի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որից երեքի վիճակը ծանր է, հայտնում է BBC-ն:
Ըստ հետաքննության՝ ծագումով իրաքցի 30-ամյա տղամարդը վթարներն իրականացրել է կրոնական-իսլամիստական և քաղաքական դրդապատճառներով: Նա մեքենայից դուրս գալով գոռացել է «Ալլահ, աքբար»:
Իրավապահները հայտնել են նաև, որ կասկածյալը նախկինում ունեցել է հոգեկան խնդիրներ: Հանցագործը ձերբակալված է:
2013 թվականից ի վեր, ըստ անվտանգության ծառայության տվյալների, Գերմանիայում վտանգավոր համարվող իսլամիստների թիվն ավելացել է հնգակի՝ հասնելով 680-ի: