Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալել է չորս տղամարդու՝ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հայտնում է Scotland Yard-ի մամուլի ծառայությունը, Լոնդոնի արևելքում ձերբակալվել է 17, 27 և 31 տարեկան երեք կասկածյալ, 32-ամյա տղամարդն էլ ձերբակալվել է Լեսթերերշիր նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Բոլոր ձերբակալություններն ուղեկցվել են խուզարկություններով:
Նույն օրը Լոնդոնի Վուլիջ արվարձանի Թագավորական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել նախկինում արդարացված իսլամիստին: Ըստ դատարանի՝ 29-ամյա ահաբեկիչը, որը վարորդ էր աշխատել Uber-ում, ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Մադամ Տյուսոի մոմե արձանների թանգարանի, տուրիստական ավտոբուսի կամ գեյ շքերթի մասնակիցների վրա: