Բելառուսական ընդդիմությունը հայտարարել է նախագահ Լուկաշենկոյի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Ընդդիմությունը նշել է նաև, որ ստեղծվել է Համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են մտավորականության ներկայացուցիչներ, ձեռներեցներ և գործարանի աշխատողներ: Խորհրդի նպատակն, ըստ նրա ներկայացուցիչների, իշխանության խաղաղ փոխանցումն է: Մինչդեռ Լուկաշենկոն այն համարում է լուրջ վտանգ երկրի համար:
«Նրանք պահանջում իշխանությունն իրենց փոխանցել: Մենք սա համարում ենք իշխանությունը զավթելու փորձ` հետագա բոլոր հետևանքներով»,- հայտարարել է Բելառուսի նախագահը երկրի անվտանգության խորհրդի նիստում:
Մինչ ընդդիմությունը և գործող իշխանությունը փորձում են երկխոսություն հաստատել, բելառուսները շարունակում են խաղաղ բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրում: Նրանց հիմնական պահանջներն են Ալեքսանդր Լուկաշենկայի հրաժարականը, նախկինում ձերբակալված բոլոր ցուցարարների ազատ արձակումը, ինչպես նաև աջակցություն գործադուլավորներին: