Գերմանիան ուսումնասիրում է ՄԱԿ-ի մակարդակով «Հյուսիսային հոսք 2» գազատարին ուղղված ԱՄՆ սպառնալիքները քննարկելու հնարավորությունը: Այս մասին RT Deutsch-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագի էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը:
Ըստ քաղաքական գործչի՝ ԵՄ-ի վրա նման ազդեցությունը հակասում է միջազգային իրավունքին: Կլաուս Էռնստը համոզված է, որ պատժամիջոցներով Վաշինգտոնը միջամտում է այլ ինքնիշխան պետության կամ պետությունների ներքին գործերին: Չի բացառվում, որ ՄԱԿ-ից հետո բողոքներ ներկայացվեն համապատասխան դատարաններ:
«Հյուսիսային Հոսք 2» գազատարը նախատեսվում էր գործարկել մինչև 2019-ի վերջը, սակայն Դանիայի դիրքորոշման պատճառով, որը երկար ժամանակ իր ջրային տարածքով նախագծի երթուղին անցկացնելու համաձայնություն չէր տալիս, իսկ այնուհետև՝ ԱՄՆ պատժամիջոցները նախագծին մասնակցող ընկերությունների դեմ, գազատարի գործարկումը հետաձգեցին մինչև 2020-ի վերջ-2021 թվականի սկիզբ:
ԱՄՆ «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պայքարում է ԵՄ-ն՝ իր հեղուկացված բնական գազը վաճառելու համար: