• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 20:45
Բաց հարթակ. Հունիսի 7-ին լինելու է վասալության և ինքնիշխանության միջև ընտրություն. Բլեյան Բաց հարթակ. Հունիսի 7-ին... 20:40
«Հայաստան» դաշինքի խոստումները «Հայաստան» դաշինքի խոստումները 19:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ
Տնտեսություն
22:2512 Օգս, 2020

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն կամ այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը: Կարճաղբյուր համայնքում Գնել Սանոսյանը եղել է թիվ 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:

Ինչպես ներկայացրել է Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով:

870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության ոչ բավարար որակի շուրջ արել է համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները և կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
 
Ակունքում Գնել Սանոսյանն այցելել է մշակույթի տուն և զբոսայգի, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ինչպես ներկայացրել է Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը:

Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 5 միլիոն 115 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Մշակույթի տան բակի պուրակում տեղադրվում են եզրաքարեր և հուշաքարեր, նստարաններ, կատարվում է սալիկապատում: Արարողությունների սրահը հիմնվում է մշակույթի տան շենքի տարածքում: Հատկացված գումարի շրջանակում այստեղ իրականացվում է ներքին հարդարման և վերակառուցման աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի կեսերից և կավարտվեն այս տարվա ընթացքում: Ակունքի Բարեկամություն և Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում: Բարեկամություն փողոցի մի հատվածը կասֆալտապատվի 246, Շահումյան փողոցի մի հատվածը՝ 120 գծամետր երկարությամբ:
 
Մարզպետն Ակունք համայնքի ղեկավարի հետ քննարկեց Ակունքի բուժամբուլատորիան նոր շենք տեղափոխելու խնդիրը: «Ակունքի բուժամբուլատորիան գործում է Ակունքի դպրոցի շենքի տարածքում, ինչն արդեն դառնում է անհնարին կամ անթույլատրելի համավարակի տարածման վտանգի պայմաններում: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում կարողանանք բուժամբուլատորիան տեղափոխել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքի տարածք, որտեղ պետք է իրականացնենք հիմնանորոգման աշխատանքներ»,- ներկայացրել է Գնել Սանոսյանը:

Վարդենիս քաղաքում մարզպետն այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ ընթանում են ներառական նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ինչպես ներկայացրել է համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «ԱԿԲԱ» բանկի համագործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ և ավարտին կհասցվեն առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում:

«Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որն սկսվել էր նախորդ տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից դարձնելու խնդիրը»,- ներկայացրել է Վարդենիս համայնքի ղեկավարը:

Այցի շուրջ իր տպավորություններով կիսվել է Գնել Սանոսյանը. «Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված՝ հնարավորինս արագ շտկելու թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ակունքում և Վարդենիսի քաղաքային զբոսայգում իրականացվող աշխատանքները գոհացուցիչ ընթացք ցույց տվեցին»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

 

Դիտումների քանակ48
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գեղարքունիքում բացահայտվել են պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքեր․ ԱԱԾ 11:1718 Հլս, 2020 Գեղարքունիքում բացահայտվել են պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքեր․ ԱԱԾ Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:2122 Ապր, 2026
  • Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը․ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին 09:1222 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:0722 Ապր, 2026
  • Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ 09:0322 Ապր, 2026
  • Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը 08:4122 Ապր, 2026
  • Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել 08:2222 Ապր, 2026
  • Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7․6 տոկոս․ վարչապետը ներկայացրել է ՔՊԿ նախընտրական ծրագրի վերջին հատվածը 08:1822 Ապր, 2026
  • Եվրոպայի՝ հունահռոմեական ոճի լավագույն մարզիչ և լավագույն ըմբիշ․ Արմեն Բաբալարյանն ու Մալխաս Ամոյանը պարգևատրվել են 08:0722 Ապր, 2026
  • Պատանիներն առաջին մեդալներն են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում 02:2322 Ապր, 2026
  • Եվրոպան ավելի արդյունավետ կապեր է կառուցում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով. Կոս 01:0622 Ապր, 2026
  • Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը 00:4922 Ապր, 2026
  • Հունվար-մարտ ամիսներին ջրծաղիկի դեպքերը 2.5 անգամ նվազել են. նպաստել է պատվաստանյութի ներդրումը 00:4522 Ապր, 2026
  • 50-ում, 68-ում դասընթացի են գնում, որ մագիստրոս դառնան. «Քվանտա» ծրագրով ընդունելությունը՝ շուտով 00:1522 Ապր, 2026
  • Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար 00:0122 Ապր, 2026
  • Հայաստանը տնտեսական ազատության 2026 ինդեքսում 184 երկրների շարքում 52-րդն է 23:3821 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել 23:1721 Ապր, 2026
  • Հայաստանի ընտրությունները՝ միջազգային ուշադրության կենտրոնում. ԱՄՆ սենատորների նամակը՝ Ցուկերբերգին 23:1421 Ապր, 2026
  • ԲԿԳ կոմիտեի գլխավոր հաշվապահը գրեթե կես միլիոն դոլար է հափշտակել. գործը դատարանում է 22:5921 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ում խոսել է սոցիալական զարգացման առաջնահերթությունների մասին 22:4221 Ապր, 2026
  • Արվեստի և բույրի միաձուլումը. Hermitage-ի հրավերով Երևանում էր Ֆրենսիս Քուրքջյանը 22:2921 Ապր, 2026
  • Հարցազրույց Էդուարդ Հակոբյանի հետ 22:0021 Ապր, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները 21:5721 Ապր, 2026
  • 3 ներկայացում՝ 3 թատրոնում. աճեմյանցիների երևանյան հյուրախաղերը 21:4221 Ապր, 2026
  • Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր 21:2621 Ապր, 2026
  • Կայացել է ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ուներառականությունը» ծրագրի խորհրդի նիստը 21:1621 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հակազդել ռուսական ապատեղեկատվությանը ՀՀ ընտրություններից առաջ. սենատորների կոչը Meta-ին 21:0021 Ապր, 2026
  • Հայ-գերմանական բիզնես գործընկերության 10 տարի 20:5921 Ապր, 2026
  • Չարենցավանը ևս երիտասարդական կենտրոն ունի 20:5421 Ապր, 2026
  • Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 20:4521 Ապր, 2026
  • Մատենադարանի բժշկական ձեռագրերի հանրահռչակում 20:4421 Ապր, 2026
  • Ես Ռոբերտ Էլիբեկյանն եմ 20:3821 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի», այնուհետև՝ համերգ. Փաշինյան 20:3621 Ապր, 2026
  • Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն առաջնային նշանակություն. Կալաս 20:3121 Ապր, 2026
  • ԱՄՆ-ում հայկական ապրանքների վաճառքը՝ միասնական հարթակից 20:3021 Ապր, 2026
  • Մարզական գույք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկին. Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանն այցելել են ՔԿՀ 20:2721 Ապր, 2026
  • ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները նավագնացության ազատության խախտման պատճառով. Կալաս 20:2421 Ապր, 2026
  • Ընտրակաշառքի գործով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 20:2121 Ապր, 2026
  • Ապրիլ 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2121 Ապր, 2026
  • Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք» 20:1521 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.04.2026 20:0421 Ապր, 2026
  • Դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ընդգծել է բարեկեցության համապարփակ մոտեցման կարևորությունը 20:0321 Ապր, 2026
  • Արտաքին և ներքին կյանքին վերաբերող բոլոր որոշումները պետք է ծառայեն ՀՀ պետական շահին. վարչապետ 19:5621 Ապր, 2026
  • ԿԳՄՍՆ մասնագետները մշտադիտարկման այց են իրականացրել Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ 19:5121 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 21. 2026 19:4521 Ապր, 2026
  • Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ 19:2821 Ապր, 2026
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին վերացվել են քարաթափման հետևանքները 19:2121 Ապր, 2026
  • Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքները. Զելենսկի 19:1521 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն քննարկում է ՀՀ-ում նոր առաքելության մեկնարկը. ԱԳՆ-ն արձագանքել է 19:0021 Ապր, 2026
  • ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը 18:5921 Ապր, 2026
  • Եվրոպան արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով. Կոս 18:5021 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը. ԱԳՆ 18:2721 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը 18:1821 Ապր, 2026
  • ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերը 18:1521 Ապր, 2026
  • Քննարկվել են գետերի ելքերի հնարավոր աճի և ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր 18:0321 Ապր, 2026
  • Իրանն այլ տարբերակ չունի և պետք է պատվիրակություն ուղարկի Իսլամաբադ. Թրամփ 17:5621 Ապր, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. վարչապետն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 17:4421 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին 17:3921 Ապր, 2026
  • Հանրային-մասնավոր երկխոսության շրջանակում քննարկվել է պետական գնումների համակարգի թվայնացման գործընթացը 17:3521 Ապր, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան 17:2721 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժնման հատվածում 17:1921 Ապր, 2026
  • «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել 17:0921 Ապր, 2026
  • Արագածոտնի մարզի սննդի օբյեկտներից մեկում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ 17:0321 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Սուտ է. բրազիլացի լրագրողի կեղծ նյութերի թիրախում Հայաստանի իշխանությունն է 17:0021 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 16:4221 Ապր, 2026
  • Անտոնիո Ֆերնանդեսը՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ 16:3921 Ապր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը 16:3421 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա 16:2421 Ապր, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2025-ին 4 մլրդ 964 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1221 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց 16:0421 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հարցեր 15:5621 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ 15:5121 Ապր, 2026
  • Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել 15:4221 Ապր, 2026
  • Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 15:3121 Ապր, 2026
  • Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է 15:2021 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվա միջոցառումները կանցկացվեն «Մենք ենք մեր պետությունը» խորագրով 15:1521 Ապր, 2026
  • Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան 15:0621 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Թրամփը ցանկանում է բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի. Մոհամմադ Ղալիբաֆ 15:0021 Ապր, 2026
  • ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոնը՝ Նիկոլ Փաշինյանին 14:5721 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին 14:5321 Ապր, 2026
  • Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն. Սոնա Ղազարյան 14:4921 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիության. Խոջա 14:3321 Ապր, 2026
  • Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա. Թրամփ 14:3121 Ապր, 2026
  • Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը 14:1821 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի. Կալաս 14:1621 Ապր, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն 14:0921 Ապր, 2026
  • Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան 13:5921 Ապր, 2026
  • Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում 13:4221 Ապր, 2026
  • Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ 13:2821 Ապր, 2026
  • Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալ 13:1821 Ապր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին 13:0621 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից. վարչապետ 13:0021 Ապր, 2026
  • Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր 12:5621 Ապր, 2026
  • Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար. Զելենսկի 12:5321 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան 12:5221 Ապր, 2026
  • Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը 12:4621 Ապր, 2026
  • Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել 12:2421 Ապր, 2026
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 12:2021 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ 12:1521 Ապր, 2026
  • ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան 12:1321 Ապր, 2026
  • 500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ 12:0621 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015