• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ... 10:42
Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 22:34
Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.7%. «Հարևաններ» Վրաստանում տարեկան գնաճը կազմել... 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակություն
16:0111 Օգս, 2020

«Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար

Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներից «Յուքոմը» դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է արգելել «Թիմ» ՍՊ ընկերությանը բանակցություններ վարել և բաժնետոմսերը ձեռք բերելու գործարք կնքել «Վեոն Արմենիա» ընկերության հետ։ Որպես երրորդ անձ՝ գործով նշվել են «Վեոնի»՝ Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակը, նաև «Թիմի» բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Վերջինս, սակայն, հայցադիմումը վերադարձրել է այն պատճառով, որ հայցադիմումի հետ կապված պետական տուրքը պակաս չափով է վճարվել։

Հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն էր տվել, որ «Թիմը» ձեռք բերի «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Նույն օրը գործարքին թույլտվություն էր տվել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ պայմանով, որ «Բիլայնի» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չպետք է կատարվեն։

Ավելի ուշ ՀԾԿՀ որոշումներից մեկով պարզ դարձավ, որ «Վեոն Արմենիան» գնելուց հետո «Թիմը» որոշել է վերջինիս շարժական և անշարժ գույքերն ու բաժնետոմսերը գրավադնել «Արդշինբանկում»։ Բանկից ստացված միջոցներով էլ «Թիմը» ձեռք է բերել «Վեոն Արմենիան», թեև գործարքի հստակ գին այդպես էլ չի նշվում։

«Լուրեր»-ը մի քանի գրավոր հարց է ուղարկել «Յուքոմին»՝ պարզելու հայցի հիմքերը։ Սրան ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են՝ հայցը վերաբերում է անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելուն։ Մեր մյուս հարցին, թե արդյոք համապատասխան շտկումներից հետո նոր հա՞յց է ներկայացվել դատարան, «Յուքոմից» պատասխանել են հետևյալը. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունն այս պահին տրամադրել չենք կարող, քանի որ նմանօրինակ տեղեկատվության կանխավ տրամադրումը կարող է վնաս պատճառել «Յուքոմ» ՓԲԸ-ի օրինական շահերին ու իրավունքներին։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ կարող ենք անդրադառնալ ստեղծված իրավիճակի լուսաբանմանը միայն համապատասխան իրավական գործողությունների ավարտին»։

«Թիմ» ՍՊԸ-ից «Լուրեր»-ին հայտնեցին՝ մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստանալով հայցադիմումի մասին, դիմել են դատարան՝ քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու և դրա պատճենները ստանալու նպատակով։

«Անկախ մեր դիմելուց, դրանք պետք է դատարանից ստանանք նաև օրենքով սահմանված կարգով (ինչը նույնպես դեռևս տեղի չի ունեցել), հետևաբար այս պահին դեռ չենք կարող ո՛չ «Յուքոմ» ՓԲԸ-ի մեկնաբանություններին գնահատական տալ, ո՛չ էլ դրանց վերաբերյալ ինքներս որևէ դիրքորոշում ձևավորել»,- պատասխանել են «Թիմից», նաև կարծիք հայտնել, որ «Վեոն Արմենիայի» հետ գործարքում առկա չեն այնպիսի դրվագներ, որոնք կարող են «Յուքոմին» թույլ տալ հասնել հաջողության։ Հետաքրքրվել էինք՝ դատարան հայցադիմումի ներկայացումը «Թիմը» համարում է իրավակա՞ն, թե՞ տնտեսական մրցակցության հետ կապված գործընթաց, ինչին ի պատասխան՝ ընկերությունից նշել են. «Նման հարցադրում ծագելն ինքնին հատկանշական է։ Ավելին՝ այս պահին չենք կարող ասել՝ նաև նկատի ունենալով վերը նշված տեղեկատվության պակասը»։

Բացի սրանից՝ «Յուքոմը» վարչական դատարանում հայց է ներկայացրել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 282-Ա որոշումը։ Այն վերաբերում էր «Թիմի» կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու թույլտվությանը։ Գործը մակագրվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին, սակայն հետագայում «Յուքոմը» այս հայցը ևս հետ է վերցրել։

«Թիմի» սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները նաև «Յուքոմի» փոքր բաժնետերերն են՝ մոտ 6 տոկոս բաժնեմասի չափով։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Հայկ Եսայանը հրաժարական է տվել «Յուքոմի» տնօրենի պաշտոնից։ Նա հետագայում հայտարարել էր, որ հակասություններ են ծագել բաժնետոմսերի մեծամասնությունը տնօրինող բաժնետերերի հետ՝ ընկերության զարգացման վերաբերյալ։

Հետագայում Եսայան եղբայրները դիմել էին «Յուքոմին»՝ ընկերության 96 տոկոս բաժնեմասը գնելու նպատակով, սակայն առաջարկն արձագանք չէր ստացել։ Այս ամենից հետո նրանք հիմնել են «Թիմ» ընկերությունը։

 

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ445
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՏՄՊՊՀ-ն կարճել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը 14:2919 Մայ, 2020 ՏՄՊՊՀ-ն կարճել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը Տնտեսություն
  • ԲՏԱ նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմ»-ի կողմից «Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացին 14:2910 Ապր, 2020 ԲՏԱ նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմ»-ի կողմից «Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացին
  • «Յուքոմը» հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Ավինյան 18:4622 Հնվ, 2020 «Յուքոմը» հայտ է ներկայացրել «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Ավինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:4304 Հլս, 2026
  • ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը 12:0904 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում 11:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում 11:3804 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ 11:2604 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին 11:0804 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 10:5904 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին 10:5404 Հլս, 2026
  • Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4704 Հլս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին 10:4204 Հլս, 2026
  • Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ 10:3104 Հլս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 10:2304 Հլս, 2026
  • Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ 10:1104 Հլս, 2026
  • 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ 09:5404 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 09:4104 Հլս, 2026
  • Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան 09:3104 Հլս, 2026
  • Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:2304 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1804 Հլս, 2026
  • Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ 08:4204 Հլս, 2026
  • Ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման 08:1004 Հլս, 2026
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.07.2026 20:3303 Հլս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ 20:2903 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կունենա միայն մեկ նիստ, որպեսզի Թրամփը չձանձրանա. Politico 20:2803 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ 20:2403 Հլս, 2026
  • Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար 20:1903 Հլս, 2026
  • Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ 20:1403 Հլս, 2026
  • Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը 20:1103 Հլս, 2026
  • Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է 20:1103 Հլս, 2026
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 20:0603 Հլս, 2026
  • Բնության պահպանության հայկական մոդել COP-ին ընդառաջ 20:0303 Հլս, 2026
  • «Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում 19:5403 Հլս, 2026
  • Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է 19:4303 Հլս, 2026
  • ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների երկխոսությունում ներկայացվել են բարեփոխումների արդյունքները 19:3003 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը 19:1803 Հլս, 2026
  • Հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19:1003 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարթա Կոսն անդրադարձել է Երևանում, Բաքվում և Անկարայում կայացած բանակցություններին 19:0003 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները 18:5903 Հլս, 2026
  • Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ 18:4603 Հլս, 2026
  • Մի շարք հարցերում ՌԴ դիրքորոշումը կարևոր է Թուրքիայի համար. Ֆիդան 18:3903 Հլս, 2026
  • Գործընկերները ողջագուրանքներով են հրաժեշտ տվել Ալեն Սիմոնյանին. նա չի լինի հաջորդ ԱԺ-ում 18:3003 Հլս, 2026
  • Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած 18:2103 Հլս, 2026
  • Մոլդովայի վարչապետ Մունտյանուն անսպասելի հրաժարական է տվել 18:1803 Հլս, 2026
  • Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է 18:0703 Հլս, 2026
  • Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 17:5603 Հլս, 2026
  • Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ-ի պարզաբանումը 17:4503 Հլս, 2026
  • Շուրջօրյա վերահսկողություն, օպերատիվ արձագանք․ ուժեղացված ծառայություն հանրային լողափերում 17:3803 Հլս, 2026
  • Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT) 17:3003 Հլս, 2026
  • Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է 17:2203 Հլս, 2026
  • «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար 17:1403 Հլս, 2026
  • Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ 17:0603 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Անկեղծ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք. ԱԺ նախագահի հրաժեշտի ելույթը | 03.07.2026 17:0003 Հլս, 2026
  • «Նայեք՝ ջուրը քարի տակ». մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման 2-րդ փուլը 16:5803 Հլս, 2026
  • Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է 16:5103 Հլս, 2026
  • Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով 16:4103 Հլս, 2026
  • Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ 16:2803 Հլս, 2026
  • Նյու Յորքում Աննա Հակոբյանը և Ջորջ Լոգոթետիսը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները 16:1703 Հլս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր 16:0503 Հլս, 2026
  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին 15:5603 Հլս, 2026
  • Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը․ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը 15:4603 Հլս, 2026
  • ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:4203 Հլս, 2026
  • Ավարտվել է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա 15:3803 Հլս, 2026
  • Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ինքնուրույն պատերազմելու պատրաստակամության մասին 15:2903 Հլս, 2026
  • Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան 15:2003 Հլս, 2026
  • Տիգրան Պարսիլյանի ճեպազրույցը 15:1703 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը 15:1203 Հլս, 2026
  • Մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները 15:0303 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր ձայնագրություն 15:0003 Հլս, 2026
  • Հարկային վարչարարության բարեփոխումներ․ օրինապահ հարկ վճարողների խրախուսում և էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ընդլայնում 14:5503 Հլս, 2026
  • Ֆիդանին հետաքրքրել է Մոսկվայի դիրքորոշումը Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում 14:4603 Հլս, 2026
  • Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր» 14:3803 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կվերադառնա․ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:2803 Հլս, 2026
  • Չարենցավանի «Ծիծեռնակ» հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքի բացմանը մասնակցել է ՏԿԵ նախարարը 14:1803 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015