Մինչև 2011թ. կատարված պետգույքի մասնավորեցման որոշ փաստաթղթեր բացակայում են կամ թերի են,- եզրակացրել է պետգույքի կառավարման կոմիտեն: Տարբեր գործերի շրջանակում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են այդ խնդիրը, որոնք հիմնականում կապված են արխիվային փաստաթղթերի հետ:
Սա նախկինում կատարված մասնավորեցման գործընթացներում միակ խնդիրը չէ. 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին պետական ընկերությունների և գույքի մի քանի տասնյակ գործընթացներն ուսումնասիրել է ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը:
Պետական խոշոր գույքի օտարումը մշտապես ուղեկցվել է կասկածելի դրսևորումներով:
Մանրամասները` տեսանյութում: