Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավարակից: Փոքրիկ Ռոբերտը բառը դժվարությամբ է արտասանում, սակայն միջոցը փորձված է: Պահպանել սոցիալական հեռավորություն: Եթե ամիսներ առաջ այս արտահայտությունը խորթ էր նույնիսկ մեծահասակների համար, ապա հիմա հաճախ է կիրառվում նույնիսկ նախադպրոցական հաստատություններում: Մանկապարտեզում մի քանի կանոններին սովորել են հետևել ոչ միայն երեխաները:
Նախակրթական հաստատություններում. ի սկզբանե. գործել են հակահամաճարակային առանձնահատուկ խիստ կանոններ: Բացի սոցիալական հեռավորությունից և ջերմաչափումից, մանկապարտեզներում պարտավոր են որոշակի հաճախականությամբ ախտահանել խմբասենյակները, խաղալիքներն ու անկողինը:
Փոխվել են նաև խաղի սովորական պայմանները: Երեխաների սեղանները պետք է որոշակի հեռավորությամբ տեղակայված լինեն: Տեսուչներն այս հաստատությունն արդեն վեցերորդ անգամ են ստուգում: Այստեղ կարողացել են ապահովել պարետի բոլոր որոշումների կատարումը:
Մինչև համավարակն այս մանկապարտեզ հաճախում էր 93 երեխա: Այժմ` միայն 48: Տնօրենը նշում է` համավարակի նահանջին զուգահեռ նրանց քանակն ավելանում է: