Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով Reuters գործակալությանը, այս մասին հայտնել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:
Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է 5 պատգամավորի մասին, որ մտադիր են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:
Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել է 3 պատգամավոր:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, որն առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը: