Լոռիում հացահատիկի բերքահավաքն սկսում է մարզի հյուսիսից՝ Շնող, ճոճկան, Մեծ և Փոքր Այրում գյուղերից: Հատիկի քաղը գյուղերում սկսվել են, սակայն Մեծ Այումի բնակիչներն այնքնա էլ գոհ չեն ստացվող բերքից:
Վազգեն Սարաջյան- ֆերմեր Մեծ Այում գյուղից - Ուշա ծլել, աշունը անձրև չի եկել գարունը անձրևա եկել ու ծլել: Չորս ամիսա որ դուըրսա եկել ու բերքա տվել: պայմանավորվածա բերքի հետ, սերմը բերել եմ վերևից, վարդաբլուր գյուղից ու դրա արդյունքումա որ հիմի բերք ունեմ:
Նախորդ տարի աշնանացանին պետական աջակցությամբ հացահատիկի բարձրորակ սերմացու չհատկացվեց: Ով ինչ կարողացավ ցանեց: Վազգեն Սարաջյանը 35 հեկտարի սերմը ձեռք է բերել Վարդաբլուրից: Մինչդեռ շատերն ստիպված են եղել ցանել իրենց ստացած հացահատիկի սերմը եւ այսօր մնացել են առանց բերքի; Այս տարի Այում գյուղում արդեն աշխատում են պետական աջակցությամբ ձեռք բերված նոր կոմբայնները, որոնք այստեղ են եկել Լոռի Բերդ համայնքից: Թեպետ Վազգենը սեփական կոմբայն ունի ու տարիներ շարունակ գյողի դաշտերն ինքն է հնձել, այս տարի գերադասել է վճարել ուրիշին ու հնձել նոր կոմբայնով: Հեկտարի համար 25 000 դրամը նոր կոմբայնի հնձելավարձը Վազգենի համար բարձր չէ:
Վազգեն Սարաջյան- ֆերմեր - Հնի համեմատ ծախսերը որ հաշվում ես, գալիսա նույն բանը: Ինձ հարմարա էսի քշեն, բերեն շատ նորմալնբերքը հասցնեն տեղ քան թե դնեն օրերով չարչարվեն:
Օձունի Եզնանիստ կոչվող դաշտերն են: Չնայած հացահատիկի չհնձած դաշտերի հերթին, դաշտաեզրին կայանած կոմբայնները չեն շտապում սկսել հատիկի ծանրությունից շորորացող հասկերի հունձը:
Կարեն Գուլզադյան-կոմբայնավար - Խոնավությունը շատա կոմբայնները չեն կարում կալսել, քանի որ անձրևները շատ եկավ: Ուշանալը ուշանումա, բայց չենք կարում հնձենք:
Ի տարբերություն Այրում Ճոճկան գյուղերի, Օձուն համայնքի դաշտերում հացահատիկի քիչ թե շատ բերք կա, սակայն այս համայնքում էլ մտահոգության պատճառն անբարենպաստ եղանակն է: Յոթ ամիս չեկած անձրևներն առատորեն տեղում են բերքահավաքի այս օրերին:
Արսեն Տիտանյան-Օձուն համայնքի ղեկավար - Հիմա մեր մոտ Ախթալա համայնքի և Լոռի բերդ համայնքի նոր կոմբայններն էստեղ են, եկել են բերքահավաքին օգնելու, հացահատիկի բերքահավաքը կազմկերպելու հարցում, բայց եղանակային պայմանները թույլ չեն տալիս: Հիմա մտածում ենք որ անձրևները կկտրվեն և բերքահավաքը կիրականացնենք:
Ընդհանրապես հացահատիկային տարին անբարենպաստ էր: Աշնանացանից հետո գրեթե տեղումներ չեն եղել:
Արսեն Տիտանյան-Օձուն համայնքի ղեկավար - Դե գարունը որոշակի ցանքեր երևի փչացան: Մի մասը չոր եղանակի պատճառով, մի մասը կտրող միջատ կար որ կտրում էր: Դա խանագարեց, բայց հիմնականում ինչը որ ունենք դժգոհ չենք:
Մեծ Այրումում հույս ունեն հատիկն անցյալ տարվա համեմատ գոնե մի փոքր ավելի թանկ վաճառել:
Վազգեն Սարաջյան- ֆերմեր - Ակնկալում ենք տասը դրամի թանկացում, անցյալ տարվա համեմատ՝ 110-120 դրամ, բայց արդեն մանրածախը 120-130 դրամ:
Անցյալ տարի ինչպես հանրապետության մյուս համայնքներում, Օձունում էլ պետական աջակցությամբ հացահատիկի բարձրորակ ու մատչելի սերմացու չեն ստացել: Հիմա լսել են, որ աշնանը կառավարությունը կվերականգնի սերմացուի մատակարարման պետական ծրագիրը, ինչը բարձր եկամուտի երաշխիք է: