Վեց մարդ մահացել, ևս վեց երեխա վիրավորվել է Հալեպի Մանբիջ քաղաքի շրջաններից մեկի վրա Թուրքիայի զինված ուժերի հրետակոծման հետևանքով՝ գրում է РИА Новости-ն:
Հալեպի հյուսիսային շրջանները, մասնավորապես Մանբիջի բնակավայրերը գտնվում են արաբաքրդական զինված խմբավորումների վերահսկողության տակ:
Պարբերականը գրում է, որ զոհերի թվում կան կանայք ու երեխաներ: