ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Միացյալ մեքենաշինական գործարանների» տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել՝ նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է «Գազպրոմբանկի» համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- նշել է «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:
«Միացյալ մեքենաշինական գործարանների» գլխավոր տնօրեն է նշանակվել Եվգենի Կիսլիցինը։