Այսօր Ադրբեջանում նշվում է Ազգային մամուլի օրը: Այս առիթով նախագահ Իլհամ Ալիևը «Վաստակավոր լրագրողի» տիտղոս է շնորհել երկրի մի խումբ լրագրողների:
Բացահայտվել է հետաքրքիր փաստ: Պարզվում է, որ Ադրբեջանում ազգային մամուլը մի քանի տասնյակ տարով ավելի հին է, քան Ադրբեջանը: Ազգային մամուլի հիմնադրման օրը համարվում է 1875 թ. հուլիսի 22-ը, երբ լույս է տեսել Հասան բեկ Զարդաբիի հիմնադրած «Էքինչի» թերթի առաջին համարը: Բազմազգ ռուսական կայսրությունում դա թյուրքալեզու առաջին թերթն էր և, բնականաբար, գրված էր պարսկերեն:
Տոնը, ինչպեսև սպասվում էր, չի անցել առանց սկանդալի: Մի խումբ լրագրողներ և վիդեոբլոգերներ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի մամուլի խորհրդի առջև: Նրանք սպիտակ թղթեր են պահել՝ վանկարկելով. «Լրագրությունը հանցագործություն չէ», «Ազատ լրատվամիջոցները չեն կարող լռել» և նման այլ կարգախոսներ:
Ակցիայի մասնակիցները Մամուլի խորհրդին մեղադրել են մասնագիտական գործունեության համար ճնշումների ենթարկվող լրագրողներին չաջակցելու համար: