Գերմանիայի հարավարևմուտյան Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգում դպրոցականներին արգելվելու է դեմքը ծածկող գլխաշոր կրել, մասնավորապես՝ նիկաբ և բուրկա: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ տարածաշրջանն արդեն արգելում է ուսուցիչներին կրել մահմեդական գլխաշորեր: Այժմ օրենքը կկիրառվի ուսանողուհիների համար: Արգելքը կգործի միայն տարրական և միջնակարգ դպրոցներում, օրենսդիրները կարծում են, որ բուհերում այդպիսի օրենք հաստատելը շատ ավելի դժվար կլինի, «որովհետև մեծերն են այնտեղ սովորում»:
Անվտանգության նկատառումներից ելնելով` հիջաբերը Ֆրանսիայում արգելվել է 2011-ին: