Ռուս հայտնի լրագրող, ռուսաստանյան մեդիադաշտի ազդեցիկ դեմքերից մեկը, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը Twitter-ի իր միկրոբլոգում խստորոն դատապարտել է «Ֆուդ սիթի» շուկայի ղեկավարությանը՝ հայկական գյուղմթերքների վաճառքն արգելելու համար:
«Եթե «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, դա ինչ անվանում է Մոսկվայի համար) խաթարում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, նրանց պետք է վտարել Մոսկվայից: Թող գնան ադրբեջանա-հայկական սահման և այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ»,- գրել է Վ. Տրետյակովը:
Սումգայիթի հետ համեմատությունը պատահական չի արված: 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ քաղաքացիների ջարդեր: Սա նախկին ԽՍՀՄ-ի գոյության ամբողջ ընթացքում առաջին զանգվածային կոտորածն էր, որն իրականացվում էր խորհրդային կառավարության հսկողության տակ գտնվող տարածքում: